Search
Close this search box.

ՔՊ-ում կռիվ է ընկել

ՔՊ-ում կռիվ է ընկել։ Նիկոլին քիփ-քիփ քայլողներից զատ, նաեւ էն մի քիչ թույլ քիփ քայլողները պաշտոն են ուզում, ԱԺ ընտրությունների, էն ցուցակ կազմողների շուրջը հերթ է՝ խցկվելու տեղ են ման գալիս։

Տասնմեկ տարի պայքարել եմ։ Ցրտին, շոգին, մենթերի մահակների տակ, քսան տարի իմ երկրում օտարված ապրել եմ ու մտքիս ծայրով չի անցել, որ այս կամ այն բողոքի ակցիաներին մասնակցելով պետք է հետո դիմացը մի բան ստանամ, պահանջեմ։
Ձվից նոր դուրս թռած, ծլծուլը քթներից կախ, պաշտոնի համար կռիվ են տալիս։ Դուք գիտեք, ինչ բան է օրենսդիր մարմնի առաքելությունը, ինչ գիտեք, ինչ բան է կառավարումը։ Չգիտեք։ Դուք անգամ ձեր կուսակցությունների գաղափարախոսության կրողը չեք..
Ամոթ է, նախորդները, որ կռիվ էին տալիս պաշտոնի կամ ԱԺ-ում հաստատվելու համար, հասկանում էի ինչ-որ տեղ՝ ուտելու, թալանելու բան կա, բա հիմա?
Ես իմ կռիվն ավարտել եմ, հիմա հանգիստ փորձելու եմ ապրել, բայց որեւէ մեկի մտքով չանցնի՝ ծանոթ, անծանոթ, բարեկամ, ընկեր, որ էս իշխանության մեջ նախորդների պես կամ ավելի բեթար “հայրենասիրության” անվան տակ կփչացնեն ու կանցնեն ժողովրդի վրայով ու ես ձայնս կտրելու եմ՝ սսկվեմ։ Ոչ։ Եթե նախորդ իշխանությունը իմը չէր, որովհետեւ ես նրանց չէի ընտրել, ապա էս իշխանությունը իմն է, ես էս իշխանության համար կռիվ եմ տվել։ Չեմ հանդուրժելու եւ ոչ մի սխալ, ապօրինի, ստոր, պետությանը , հայրենիքին վնասող, ստահակ քայլ։
Արթուր Հայրապետյան