Search
Close this search box.

Ես ԱԺ-ում, գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ, ուզում եմ վայելել այն Հայաստանը, որի մասին երազել ենք

Ըստ Խաչատուր Սուքիասյանի, ներդրողները նախկինում չեն վստահել իրենց գումարները, որովհետև օրենքն ուժ չի ունեցել:

«Որոշել են անձեր, գերատեսչության ղեկավարներ: Հիմա Հայաստանում օրենքն է որոշում, գրված օրենքները փայլուն են, բայց դրանք չեն կատարվել: Դրանց մի մասը, եթե ձեռք չի տվել, ինչ-որ մարդիկ ուժ են ունեցել, շրջանցել են, իսկ ներդրող կատարողները զգույշ մարդիկ են: Տեսել են, որ հարթակն այդպիսին է, չեն ուզեցել ներդրումներ կատարել»,- շեշտեց Խաչատուր Սուքիասյանը:

Իսկ հիմա, երբ օրենքը ուժ ունի, գործարարի խոսքով, ինստիտուցիոնալ ներդրողների թիմը կմեծանա: «Մինչև Ազգային ժողովի լուծարման պահը երկմտանք կար: Որ պահից, որ ԱԺ-ն լուծարվեց, վստահության քվեն մեծացավ: Հետաքրքրությունը մեծացավ: Որ պահից, որ ընտրությունները լինեն, ԱԺ-ն ձևավորի, ներդրողները կծավալեն իրենց գործունեությունը»,- նշեց Սուքիասյանը:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա ասաց. «Ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում և գործադիրում: Բավականին ժամանակ մտածել եմ, որ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է: Իմ գիտակցության մեջ այսպիսի ֆորմուլա կա՝ աջակցում եմ գրագետին, բարոյապես նորմալ մարդկանց, ովքեր երկրի ապագան են: Ֆիզիկական անձերը, քաղաքացիները, որոնք կլինեն պիտանի ԱԺ-ին, Հայաստանին, այդ տիպի մարդկանց միշտ կաջակցեմ՝ կապ չունի ընտրություններում, թե՞ այլ հարցերում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին, ասել է գործարար Խաչատուր Սուքիասյանը: որ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: «Այնպիսի կառույց, որը ես եմ ստեղծել, ամեն ինչի հետ առնչվում է, բայց ես ԱԺ-ում, գործադիրում հայտնվելու ցանկություն չունեմ:

Ես ուզում եմ վայելել այն Հայաստանը, որի մասին երազել ենք»,- հավելեց նա: