Search
Close this search box.

Թրամփը գործի դրեց հերթական պատժամիջոցը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները: Դրանք վերաբերվելու են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները:

Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:

Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը դեմ են արտահայտվում ԱՄՆ այս քաղաքականությանը: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն: Միեւնույն ժամանակ, նախագահ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը: