Search
Close this search box.

Առանձին դատավորների տեղը կլինի ԱԱԾ մեկուսարանը. Արմեն Դանիելյան

Փոփոխությունները նկատելի են, բայց`

Նախկինում ճանապարհային ոստիկանության ծառայողների չարաշահումները մասսայական բնույթ էին կրում:
Անգամ տեսախցիկների ու արագաչափերի տեղադրումից հետո այդ ծառայության գործելաոճում այդպես էլ ոչինչ չփոխվեց: Ընդհակառակը ճանապարհային ոստիկանների նկատելի մասը ՛՛անվախ՛՛ զբաղված էր դրամահավաքությամբ:
Հ.Գ. Ներկայումս ճանապարհային ոստիկանությունը գործում է գերազանց. կոռուպցիոն դրսևորումները հասցված է զրոյական մակարդակի:

Նախկինում կառուցապում իրականացնող կազմակերպությունները ՛՛դատապարտված էին՛՛ տարրաբնույթ ՛՛քաշքշուկներ՛՛ հաղթահարել:
Հ.Գ. Ներկայումս օրինական հիմքերով կառուցապատում իրականացնող կազմակերպություններին այլևս ոչ մի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա չի անհանգստացնում:

Նախկինում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները տնտեսվարողներին վերաբերվում էին որպես ՛՛թշնամու՛՛ և ամեն գնով ուզում էին ՛՛պատժել՛՛ նրանց:
Հ.Գ. Ներկայումս հարկային մարմինները տնտեսվարողներին վերաբերվում են որպես գործընկերոջ: Իսկ հարկային ծառայողները միտված չեն ՛՛բռնելու՛՛ և ՛՛պատժելու՛՛ օրինապահ հարկ վճարողներին :

Նախկինում դատական համակարգը մասսայականորեն գործում էր ՛՛քաղաքական նպատակահարմարությունից՛՛ ելնելով և ՛՛ղեկավարվում՛՛ էր մեկ կետից:

Հ.Գ. Ներկայումս այս համակարգում գրեթե ոչինչ չի փոխվել: Իսկ առանձին դատավորներ իրենց ՛՛վեր են դասում՛՛ օրենքից և շարունակում են նույն արատավոր գործելաոճը:
Ժամանակն է, որ նրանք ևս ՛՛վերադառնան՛՛ իրականություն, հակառակ պարագայում անխուսափելիորեն հանգրվանելու են ԱԱԾ-ի մեկուսարանում: