Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է Արցախ` առաջնագիծ

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է Արցախ: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին բարձրացել են մարտական դիրքեր, որտեղ քննարկել են զինվորների անվտանգության ու սննդի հարցերը: Զինվորների հետ միասին ճաշելուց հետո՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը դժգոհ չի մնացել կերակուրներից, սակայն նշել է, որ այն լավացնելու տեղ ունի: Արցախի պաշտպանության բանակի նախարարը Նիկոլ Փաշինյանին դիմել է սննդի մատակարարման հարցերով: Արցախ TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք խնդիր ունենք, որ զինվորականությունը զբաղվի մաքուր զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ ու էներգիա չծախսի»: Մանրամասները տեսանյութում.