Search
Close this search box.

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասյօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավոր չկար:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել էր, որ ՔԿՀ–ներում պահվող անձանցից այս համաներմամբ պատժից կազատվի 270-ը՝ դատապարտյալների ավելի քան 15 տոկոսը, պատժի չկրած մասը կկրճատվի, և ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է դատապարտյալների ընդհանուր թվի 36 տոկոսը: