Search
Close this search box.

«Վարչապետը երեկ ասաց՝ այդպիսի լուրերին հումորով վերաբերվեք»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է իր հնարավոր պաշտոնանկության մասին մամուլի հրապարակումներին: Նա ասաց, որ կառավարությունում իր հետ այդ հարցը չի քննարկվել: “Հետո, վարչապետը երեկ ասաց, որ այդպիսի լուրերին հումորով վերաբերվեք”,- ասաց նա:

Նա կոչ արեց գնահատել՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր աշխատանքից, թե ոչ: “Եթե դուք երեկ ամբիոնից վարչապետի ելույթը լսել եք, ինքը շատ հստակ շեշտադրումներ արեց և նշեց, որ հոկտեմբերին մենք ունեցել ենք հարկային պատմության մեջ աննախադեպ մուտքերի ծավալ: Եվ այդտեղ ինքը դա գնահատեց որպես հարկ վճարողների և հարկային մարմնի արդյունավետ աշխատանքի արդյունք: Մի կողմից, այո, կա իրավագիտակցության բարձրացում, մյուս կողմից էլ հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում: Եթե Ազգային ժողովի ամբիոնից վարչապետն այդպիսի թեմա է հնչեցնում, ի՞նչ եք կարծում՝ դա գոհունակության խոսք էր, թե՞ կադրային”,- ասաց նա: