Search
Close this search box.

Մուկուչյանը մեկ մտածմունք ունի

ԿԸՀ այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ մտադի՞ր է արդյոք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շարունակել պաշտոնավարումը, Տիգրան Մուկուչյանն ասել է. «Ես այս պահին մտածում եմ ընդամենը մեկ բանի մասին՝ պատշաճ կազմակերպել ընտրությունները: Թիվ մեկ խնդիրը՝ ընտրությունները նորմալ կազմակերպելն է, երբ անհամեմատ կարճ ժամկետներում ահռելի ծավալով աշխատանք ենք իրականացնելու: Եթե նախկինում դրա համար ունեինք 70 օր, հիմա՝ 40»: