Search
Close this search box.

Փաշխնյանը հայտարարեց ԱԺ արտահերթ ընտրությունների օրը

Բարեփոխված Ընտրական օրենսգրքով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Այս ընտրությունը ՔՊ-ի կամ որեւէ այլ ուժի համար չէ: Այս ընտրությունը ժողովրդի համար է, եւ որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություն կընձեռներ»,- ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով, սակայն լիարժեք հնարավորություն կունենան ապահովել ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Փաշինյանը շեշտեց՝ Երեւանի ավագանու ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները եւս արել են գործող օրենսգրքով, եւ դրանց որակի գնահատականը չի փոխվել դրանից:

«Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժի գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործընթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,-եզրափակեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: