Search
Close this search box.

Ի՞նչ գազի գներ, ի՞նչ ճնշում տալ, ի՞նչ քշած կիլոմետրեր, ի՞նչ ստուգողներ. բարդակ գազալցակայաններում

«Հեղափոխության» առաջին ամիսը գազալցակայանների չարաշահումների դեմն առնելու համար ինչ- որ ստուգող հանձնաժողովներ ստեղծվեցին: Սկզբնական շրջանում գազալցակայանների տերերը դա լուրջ էին ընդունել ու սարսափահար սկսել էին գներն իջեցնել: Նորմալ քշում էինք: Հետո, երբ համոզվեցին, որ դրանք բոլորը ձևականություներ են, որ դա միայն ծխածածկույթ է ժողովրդի աչքերին, որ կարող են նույնիսկ համագործակցել ներկա իշխանության հետ, կառավարման լծակներ ձեռք բերել, մտնել նրանց նախընտրական ցուցակներ, իսկ վաղը անգամ մեզ հարստահարած գումարներով ռեյտինգայինով ինքնուրույն ու լիարժեք մասնակցել ԱԺ ընտրություններին՝ դառնալով հերթական օլիգարխիկ պատգամավորները, այսօր այլանդակվել են մի ուրիշ կարգի՝ ի՞նչ գազի գներ, ի՞նչ ճնշում տալ, ի՞նչ քշած կիլոմետրեր, ի՞նչ ստուգողներ.ամբողջական բարդակ է տիրում գազալցակայաններում՝ վերցնում են 20 տոկոս ավել գումար, քշում ես շատ ավելի քիչ, քան առաջ էր:
Սա էլ ՔՊ-ի հանցագործ անգործությունը: Թավիշն է խոսում…

Հակոբ Հակոբյան