Search
Close this search box.

Միսակ Բալասանյանը պատրաստվում է մասնակցել առա­ջիկա խորհրդարանական ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Միսակ Բալասանյանը պատրաստվում է առա­ջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելով, իսկ ուշագրավն այն է, որ քաղաքապետի որդին, ըստ սցենարի, հանդես է գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: «Ինչքան տեղյակ եմ՝ անգամ պատրաստվում են շտաբ բացել, գրասենյակ ունենալ»,- ասաց մեր աղբյուրը: Որքանով են ճիշտ տեղե­կությունները՝ փորձեցինք պարզել հայր և որդի Բալասանյաններից, սակայն երկուսն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Զրուցեցինք ԲՀԿ Գյումրու տա­րածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյանի հետ: Կուսակցության կառույցի ղեկավարը նշեց, որ այս օրերին շատ քաղաքացիներ են կուսակցությանն անդամագրվելու ցանկություն հայտնել: «Բայց նման ինֆորմացիա ես չու­նեմ: Ինձ մոտ նման տեղեկություն չկա: Կուսակցությանն անդամագրվելու հայտ ներկայացնել հնարավոր է նաև կենտրոնական գրասենյակում, դրա համար ոչինչ հստակ ասել չեմ կարող»,- քաղաքապետի որդու հետ կապված՝ նշեց Արմեն Բադեյանը: Հիշեցնենք, որ Միսակ Բալասանյանին է պատկանում Գյումրու գարեջրի գործարա­նը: Նա դեռևս 2017 թվականի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում տեղ զբաղեցնելու փորձեր էր անում, բայց կարճ ժամանակ անց մտադրությունից հրաժարվեց և առաջարկեց իր փոխարեն առաջադրել կրտսեր եղբորը, որը նույնպես չընդունվեց ՀՀԿ վերնախավի կողմից»