Search
Close this search box.

Սեդրակյանը կողմնակիցներէ ունեցել ոչ միայն ընդդիմության մեջ, այլ նաև նախագահական ապարատում

«Ժամանակ» թերթը գրում է. «2013թ. նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց նախագահի թեկնածու, այսպես կոչված՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր նախագահի մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեդրակյանը կողմնակիցներ և հետևորդներ է ունեցել ոչ միայն ընդդիմության մեջ, այլ նաև նախագահական ապարատում: Մասնավորապես՝ Սեդրակյանի ազդեցության տակ է գտնվել նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, այնուհետև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, այն աստիճան, որ նրան դիմել է պարոն նախագահով: Հովսեփյանը նախագահական ապարատի մի խումբ աշխատակիցների հետ ժամանակին հաճախել է Վարդան Սեդրակյանի կազմակերպած էպոսի տեղայնացման դասընթացներին, դարձել նրա հոգեորսության զոհը և շարունակում է հավատալ Ագռավաքարից Փոքր Մհեր-Վարդան Սեդրակյանի դուրս գալու և իր հետ փրկություն բերելու գաղափարին»: