Search
Close this search box.

Քավորի «լավության տակից դուրս է եկել». Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանին նվիրել է Lexus GX 460

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։

Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գևորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց ընտրվել համայնքի ղեկավար։

Ընտրություններից մի քանի ամիս հետո Սամվել Նիկոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ հարկային տարում ձեռք է բերել 34 հազար դոլար արժողությամբ Lexus GX 460 մակնիշի մեքենա, որը հարկային տարվա սկզբում չի ունեցել։

Գևորգյանի մտերիմները, ընկերները տարբեր անձնական զրույցների ժամանակ հայտարարում են, որ Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանի «լավության տակից դուրս է եկել»՝ թանկարժեք ավտոմեքենա նվիրելով»։