Search
Close this search box.

«Ձեռնպահ եմ քվեարկել` ի նշան բողոքի». Իմ քայլը ավագանու անդամ

«Այսօր կայացած Երևանի Ավագանու նիստում ձեռնպահ եմ քվեարկել փոխքաղաքապետի և տեղակալների թեկնածություններին։
Դա արել եմ ի նշան բողոքի, որ որևէ կին թեկնածու չի ներկայացվել ոչ վարչական շրջանների ղեկավարի պաշտոնում, ոչ էլ այսօր ներկայացված թեկնածուների շարքում։
Ես ինքնանպատակ չեմ համարում կանանց նշանակումը, եթե չափանիշներին չեն համապատասխանում։
Բայց տվյալ դեպքում նման կին թեկնածուներ կային թե մեր թիմում, թե կան քաղաքապետարանի շենքից դուրս։
Նրանց տեսնելու կամք է պետք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իմ քայլը ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: