Search
Close this search box.

Նիկոլի մասին գիրք գրողը Սերժի մասին էլ է գրել ու վաստակավոր գործչի շքանշան ստացել

Իջևանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին տեղեկացնում է Իջևանի համայնքապետարան ֆեյսբուքյան էջը:

Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջևանի համայնքապետարանին, Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար, մոտավորապես 220 հազար դրամ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին գիրք ձոնած Լյուբիկ Չիբուխչյանի համոզմամբ՝ Փաշինյանի ծնվելիս ծիածանը յոթ ճեղք է տվել: Իսկ «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գրքում գրողը Փաշինյանին մրսելու ու չհազալու խորհուրդներ է տալիս: Սա բնավ չար կատակ կամ էլ սարկազմի տարեր պարունակող նախաբան չէ, այլ գրքի մասին համառոտ երկու բառ՝ անձամբ Լյուբիկ Չիբուխչյանի մեկնաբանությամբ:

Իջևանի քաղաքապետարանի հովանավորությամբ տպագրված գիրքը սոցիալական ցանցերում բուռն արձագանքներ է ստացել: Մի շարք օգտարտերեր արդեն իսկ կոմիքսներ պատրաստում ու հայտնի ասավածնքեր են ձևափոխում՝ Նիկոլ Փաշինյանին համեմատելով Հիսուսի, Իջևանը՝ Էջմիածնի հետ:

Այդ ամենից սակայն գրքի հեղինակը բնավ վատ չի զգում, դեռ ավելին՝ ասում է թե գրքում մեկտեղել է հասարակության կարծիքն՝ իր անձնականը մի կողմ թողնելով: Իսկ իր կարծիքն այնպես չէ, որ միայն դրական է Փաշինյանի մասին: Վրդովված հիշում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանն իրեն օգնական չվերցրեց՝ նախապատվությունը տալով 21-ամյա «լակոտ-լուկուտների»:

Պարզվում է՝ «փրկիչ» Փաշինյանին մասին գիրքը Լյուբիկ Չիբուխչյանի առաջին գործը չէ: Նա 170-ից ավելի գրքերի հեղինակ է:Ըստ իրեն՝ մոլորակի ամենախելացի մարդն է, բեղուն գիչ, պայծառ միտք ունի, դեռ մի բան էլ միջազգային ակադեմիկոս է:

Ի դեպ, տասը տարի առաջ էլ՝ 2008-ին հրապարակվել է Չիբուխչյանի՝ Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որտեղ այսպիսի տողեր կան. «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից»: Նույն տարում նա ներբող է ձոնել նաև երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի՝ գրելով «Սև արև» 279 էջանոց գիրքը: Չիբուխչյանը ներբողներ է ձոնել նաև Վլադիմիր Պուտինին, Պետրոս Մեծին, Ռալֆ Յիրիկյանին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին և այլոց: Հավելենք նաև, որ ի շնորհակալություն գրական ձոներգի՝ Սերժ Սարգսյանը Չիբուխչյանին Մշակույթի վաստակավոր գործչի շքանշան է նվիրել: