Search
Close this search box.

Մենք այն եզակի կուսակցություններից ենք, որ ունենք բրենդովի քաղաքական գործիչներ.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ էլի հնարավորություններ կան, ԱԺ խմբակցությունները ու կառավարությունը կարող են Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ բերելու համար արտահերթ նիստի առաջարկով հանդես գալ: ԱԺ կանոնակարգ օրենքը չի արգելում դա, այստեղ արդեն քաղաքական նպատակահարմարության խնդիր կա: Հավանաբար կառավարության հետ քննարկում կլինի, այսօր դժվար է ասել՝ երրորդ «կրկին փորձիր»-ը կլինի, թե՞ ոչ: Նա նշեց, որ նույն ՀՀԿ-ականները բազմիցս ասել են, որ ռեյտինգային ընտրակարգը աղետ է Հայասանի համար:

«Նույն այդ գործիչները, ովքեր այսօր ասում էին, որ սա սաբոտաժ չէ, մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ օր առաջ պետք է հանել ռեյտինգային ընտրակարգը»,- ասաց նա: Ըստ Զոհրաբյանի՝ եթե ամռանը բոլոր քաղաքական ուժերը կոնսեսնսուսի են գալիս, բայց այսօր որոշ ուժեր այլ կարծիք են հայտնում, ուրեմն սա քաղաքական մոտիվացիայի հետևանք չէ: «Ես իրավունք ունեմ այստեղ տեսնել ամեն ինչ, բացի քաղաքական մոտիվացիայից»,- հավելեց նա: Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց, որ Ծառուկյան դաշինքը պատրաստ է ընտրությունների գնալ հին Ընտրական օրենսգրքով: «Թող անհամեստ չհնչի, երևի թե մենք այն եզակի կուսակցություններից ենք, որ ունենք բրենդովի քաղաքական գործիչներ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու համար: Թող մտածեն այն քաղաքական ուժերը, որոնք չունեն հանրային ճանաչում ունեցող քաղաքական գործիչներ»,- ասաց նա: