Search
Close this search box.

Եկել ենք, որ բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեր վրա չդնեն. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր դարձյալ քննարկման է դրվել Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Նիստին մասնակցում է նաև Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Հարգելով թիմին՝ էսօր բոլորս եկել ենք», – լրագրողներին ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ իր ամբողջ թիմն այսօր այստեղ է, որ «բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեր վրա չդնեն»։ «Մեր խոսքը գործ է եղել, ինչ ասել, այն էլ արել ենք»,- հավելեց նա։
Ծառուկյանը նշեց, որ իրենցից կախված ամեն ինչ անում են։ «Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել։ Մենք մեր խոստումը կատարել ենք»։