Search
Close this search box.

Բաքվում սուգ է.հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն. Գագիկ Համբարյան

Բուդապեշտում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կիլոգրամ քաշայինների երրորդ տեղի համար մենամարտում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը 6-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի նկատմամբ,որի արդյունքում վերջինս զբաղեցրեց 5-րդ տեղը…
Ի սրտե շնորհավորում եմ մեր ըմբիշին բրոնզե մեդալ ստանալու համար և կրկնակի ուրախ եմ,որ Շահինյանի հաղթանակն ազերիի նկատմամբ ուղղակի ողբի է վերածվելու Բաքվում…Չեմ զարմանա,եթե ադրբեջանցիներն իրենց ըմբիշին այն աստիճան նվաստացնեն և ահաբեկեն,որ վերջինս,ինչպես շատ դեպքերում է պատահել հարևան երկրի մարզիկների հետ,ստիպված ներողություն խնդրի հարազատ հանդիսատեսից գյաուր հային պարտվելու համար…
Հայատյացությունը մեր արևելյան հարևանների մոտ այն աստիճանի է հասել,որ նույնիսկ սպորտի բնագավառում մրցակցության ժամանակ ազերիների պարտվելը հայերին դիտարկվում է որպես դավաճանություն,իսկ հաղթանակի դեպքում դա աննակարագրելի հրճվանք է պատճառում բազմաթիվ բարդույթներով տառապող իրենց ադրբեջանցի ազգ անվանողների մոտ…

Գագիկ Համբարյան

Տեսանյութը՝ այստեղ