Search
Close this search box.

Հրատապ. Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։

Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս դեպքի վերաբերյալ ոչինչ չի հայտնել։

Դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։