Search
Close this search box.

Հերթական մանիպուլիացիան. քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

«Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել Արցախի կարգավիճակի դիմաց» վերնագրով հարցազրույցս, որ տվել եմ Հայկական Ժամանակին երկու տարի առաջ` Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, ինչ-որ նպատակներով սկսել է վերատարածվել այսօր: Վերատարածողը 168 Ժամն է: Միայն հարցազրույցի արտատպման ներքևում է երևում աղբյուրի հրապարակման ամսաթիվը: Ակնհայտորեն կեղծ արշավ է իրականացվում` օգտագործելով երկու տարվա վաղեմության նյութը: Նրանք, ովքեր կարդում են միայն վերնագիրը և չեն տեսնում ամսաթիվը, անպայմանորեն ապակողմնորոշվելու են:

Կրկնեմ մի բան, որ ասել եմ բազմիցս. այո´ մինչև Մայիս ամիս Հայաստանը պատրաստ էր տարածքներ զիջել: Երկրում իշխում էին դավաճաններ:
Հիմա դա այլևս բացառվում է: Այս նոր իշխանությունը դա ուղղակի չի անելու:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան