Search
Close this search box.

ՄՅՈւ-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը, Մանչեսթեր Սիթին և Չելսին ջախջախեցին մրցակցին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» և հաղթեց նվազագույն հաշվով:

Խաղի միակ գոլը խփեց «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 75-րդ րոպեին:Այս մասին տեղեկացնում է՝ Armsport.am-ը:

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1