Search
Close this search box.

Հրազենային վիրավորումից ՊԲ զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս մահը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: