Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի:
«Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։
Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,- գրել է նա: