Search
Close this search box.

Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի

Սեպտեմբերի 19-ի դրությամբ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի: Նախորդ տարվա նույն օրվա մակարդակից` 1900.58մ-ից, Սևանա լճի մակարդակը այս տարի ցածր է 2 սմ-ով: Այն կազմում է 1900.56մ: Ոռոգման նպատակով իրականացված ջրառի արդյունքում լիճը այս տարվա իր ամենաբարձր 1900.91 մ նիշից իջել է 35 սմ-ով: Հիշեցնենք, որ այս տարի որոշվեց Սևանա լճից իրականացնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից շուրջ 100 միլիոն խմ-ով ավելի ջրառ: Եվ Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագծի հեղինակները օրինագծում վստահեցնում էին. «Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, որի պարագայում նույնիսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18 — 8) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ»:

Պաշտոնական աղբյուրների համաձայն` Սևանա լճից ջրառը դադարեցվել է, լճից ընդհանուր այս տարի բաց է թողնվել 266.757 միլիոն խմ ջուր նախատեսված 270 միլիոն խմ-ի փոխարեն, տեղեկացնում է ԷկոԼուր-ը:
Մինչդեռ փորձագիտական հաշվարկների համաձայն` Սևանա լճի ջուրը պակասել է 455 միլիոն խմ-ով: