Կավկազինֆոյի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովին բարկացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայ պատգամավորներ Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի լուսանկարներից: Նրա կարծիքով՝ հայ պատգամավորները դիտավորյալ են լուսանկարվում գինու լիքը բաժակներով և դրանք տարածում համացանցում:
«Ես դա դոնկիխոտություն եմ անվանում: Հայ պատգամավորները փորձում են բարկացնել ադրբեջանական հանրությանը և դիվիդենտներ շահել իրենց ընտրողների շրջանում: Ինձ թվում է, որ այդ լուսանկարներով նրանք դիտավորյալ սադրում են ադրբեջանցիներին, որ ինչ-որ մեկը չդիմանա և բռնուցքներով հարձակվի հայերի վրա», – ասել է նա:
Ջաբրաիլովի խոսքով, եթե նրանք ռեստորանում այդպես պահեին իրենց, ապա որևէ ադրբեջանցի շիշը կջարդեր նրանց գլխին: Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ կցանակնար այդպիսի բան լիներ՝ միաժամանակ նշելով, որ սառը դատելու դեպքում դա մեթոդ չէ: