Search
Close this search box.

Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի հարակից սարում այրվել է մոտ 350 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի հարակից սարում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ մամուլի ծառայությունան տեղեկացմամբ՝ պարզվել է, որ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք:

Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ:

Հրդեհը հաջողվել է մեկուսացվել է ժամը 07:30-ին:

Սեպտեմբերի 23-ի ժամը 07:57-ի դրությամբ այրվել  է մոտ 350 հա խոտածածկ տարածք. հարակից անտառին բռնկման վտանգ չի սպառնում:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: