Search
Close this search box.

ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդամ հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:

Ադրբեջանական azadliq.org-ի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարել է, որ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կոնգրեսականներն են Դեյվիդ Վալանդոն, Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբրդը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից «սև ցուցակում» են հայտնվում Արցախ այցելած օտարերկրացի քաղաքական, հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողների անունները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ կոնգրեսականները գտնվել են Արցախում: