Search
Close this search box.

«Նոր ալիք-2018»-ի հայաստանյան մասնակից Գևորգ Հարությունյանն արժանացել է առավելագույն միավորի

Սոչիում շարունակվող «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը երգել է «Կյանք և պատերազմ» ֆիլմից նույնանուն երգը և ստացել 100 միավոր․ բոլոր մրցավարները Գևորգին 10 միավոր են գնահատել: Երգիչը մրցութային օրերի ընթացքում հավաքած 200 միավորներով դարձել է առաջատար։

Տեղեկացնենք, որ վաղը մրցույթի եզրափակիչ օրն է։