Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընձառյուծը նետվել է շան վրա, բայց նա հակահարված է տվել

Ականատեսները տեսախցիկով նկարահանել են ընձառյուծի եւ շան միջեւ արտասովոր բախումը: Տեսանյութում երեւում Է, թե ինչպես Է ճանապարհին պառկել Հնդկաստանի սաֆարի-բնայգու տարածքում պատահաբար հայտնված շունը: Նա փակել Էր այցելուների ճանապարհը եւ նրանց թույլ չԷր տալիս անցնել: Իսկ ճանապարհից ձախ, թփերի մեջ թաքնվել Էր ընձառյուծը:

Նա որոշ ժամանակ սպասելուց հետո կտրուկ շարժումով նետվում Է շան վրա, սակայն սա հասցնում Է հակազդել եւ չհայտնվել գիշատչի ճանկերում: Շունն սկսում Է անդադար հաչել ընձառյուծի վրա, որը մեխվածի պես կանգնած Է, ասես, ընդհանրապես չի հասկանում, թե ինչ Է այնտեղ տեղի ունենում:

https://youtu.be/Cmfav-73Pek