Search
Close this search box.

Վստահություն կլինի, եթե ներկա մսխողները հեռանան

Տնտեսության վատթար վիճակի մասին են բարձրաձայնում բոլորը` ընդհուպ բարձրագույն իշխանությունում գտնվողները…:
Վերջին շաբաթներում հաճախ է շեշտադրվում, որ ոչ միայն անվտանգության պահպանման խնդիրներն են հրատապ լուծումներ պահանջում, այլև երկրում առկա աղետալի վիճակը` ժողովրդագրական ցուցանիշներով – ծնելիության ցածր աճ, մանկահասակների մահացության բարձր տոկոս, արտագաղթի լայն ճամփաներ և այլն: Ի դեպ, այդ մասին խոսում են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները:
Սակայն 2040թ. հետո երկրում սոցիալական վիճակի բարելավման մասին խոսում են քչերը` իշխանավորներից մի քանիսը: Բնականաբար հարց է ծագում` ի՞սկ մինչև 2040 թվականը: Ստացվում է այնպես, որ այսօրվա 35-40 տարեկան երիտասարադը 23 տարի անց թոշակի անցնելուց հետո կարող է ապրել տնտեսապես հզոր բարեկեցիկ երկրում: Հուսանք, որ այդ ժամանակ կենսաթոշակի անցնելու տարիքը չի բարձրացվի:
Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները արդեն թվարկում են հանրապետությունում դպրոցահասակ երեխաների և երիտասարդների շրջանում տարատեսակ բարդ հիվանդությունների աճը ու այդ ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների մշակման անհրաժեշտությունը:
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում քննարկումներ են տարվում ներդրումների ուղղությամբ, որպեսզի տնտեսությունը հզորանա և բարեկեցության աստիճանը սոցիալական բևեռացումից անցնի սոցիալական արդարության և ապահովվածության:
Սակայն Արամ Ա. Կաթողիկոսի ելույթում շեշտադրվում էր վստահության գործոնի բացակայությունը:
Կարծում եմ, սփյուռքի մեր հայրենակիցները կգան և կփորձեն ներդրումներ կատարել` ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման և բարգավաճման, եթե հանրապետությունում նկատվի վստահության աճ:
Մնում է, որ ներկա մսխողները ճիշտ ժամանակին հեռանան:

Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ