Search
Close this search box.

Հնագետները Եգիպտոսում 7000 տարի վաղեմությամբ բնակավայր են հայտնաբերել

Եգիպտոսի և Ֆրանսիայի հնագետները Նեղոսի հովտում հայտնաբերել են մոտ 7000 տարի վաղեմությամբ նեոլիտական բնակավայր, որը գոյություն է ունեցել փարավոնների դարաշրջանից առաջ: Այս մասին հաղորդում է ScienceAlert-ը:

Եգիպա-ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ֆրեդերիկ Ժիոյի խոսքով՝ որոշ փոսերում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, բույսերի մնացորդներ և կավե պարագաներ, որոնք վկայում են մեր դարաշրջանից 5000 տարի առաջ այս շրջանում կայուն համայնքների գոյության մասին՝ դեռ փարավոնների դարաշրջանից առաջ:

Բացի այդ, գիտնականները գտել են նաև խեցեղենի և քարե գործիքների բեկորներ, որոնք վկայում են, որ այս բնակավայրի բնակիչները գյուղատնտեսությամբ են զբաղվել:

Մասնագետները նշել են, որ այդ համայնքում ֆերմերներն անձրևից ուժեղ կախվածություն են ունեցել, և այդ գտածոների հայտնագործությունը կօգնի պարզել, թե ինչպես է ծագել և զարգացել ոռոգման համակարգը, որը Նեղոսի դելտայում օգտագործել են հաջորդ մի քանի հազարամյակների ընթացքում:

Պեղումների վայրում աշխատանքները, ըստ պորտալի, կավարտվեն հաջորդ տարի: