Search
Close this search box.

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Մինվոդիում

Вести-ի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին, Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-737  օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:

Վայրէջքի պատճառը եղել է օդանավում ծխող ուղևորը: Նա հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների օդանավում չծխելու պահանջին: Արտակարգ վայրէջքից հետո անկարգ ուղևորին հանձնել են ոստիկանությանը:

Ի դեպ, հունիսին «Պոբեդա»  ավիաընկերությունը նախապես հայտարարել էր, որ իրենց ընկերությանը պատկանող օդանավերն հարկադրված արտահերթ վայրէջք կկատարեն, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։

ArmLife.am