Search
Close this search box.

Որակի և մատչելիության համադրում «Հույս և ապագա» ՀԿ-ում

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» ՀԿ-ն  հերթական վերապատրաստման փուլն անցկացրեց այն անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Վերապատրաստման այս փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 30 մասնագետ, որոնք բարձրագույն կրթություն ունեն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավաժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Այս տարիների ընթացքում « Հույս և ապագա » ՀԿ- ում վերապատրաստվելուց հետո արդեն 29-ը զբաղեցնում են տնօրենի պաշտոն` տարբեր դպրոցներում:

Ի դեպ այս կազմակերպությունը արդեն երրորդ քննաշրջանն է, որ դիմում է ԿԳՆ, ստանում լիցենզավորում և իրականացնում վերապատրաստում։ Վերապատրաստման արդյունքներից գոհ են թե մասնակիցները, և թե տվյալ կազմակերպությունը: « Հույս և ապագա» ՀԿ- ում դասընթացներն անցկացվում են փուլերով, դպրոցների դեպքում մեկ փուլը տեւում է 15 օր, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ մեկ ամիս։ Եվ գումարը կազմում է 65 հազար դրամ։

«Այս կազմակերպությունում վերապատրաստումն ամենամատչելին է։ Որակի և մատչելիության համադրումն է, որ մեզ` շատերիս, բերում է հենց այս կազմակերպություն»,- ասում է վերպատրաստման փուլը հաջող անցած Քնարիկ Գալստյանը

Նշենք, որ այս ժամանակաշրջանում դպրոցների տնօրենների թափուր տեղեր առաջացան նաև թավշյա հեղափոխությունից հետո, երբ ստուգումների արդյունքում մի շարք տնօրենների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին:

Armlife.am