Search
Close this search box.

Հայ պատգամավորները լուսանկար են հրապարակել Բաքվից

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն  Բաքվում են, որտեղ կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին։

Պատգամավորները լուսանկար են հրապարակել համացանցում եւ հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրել․ «Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ՝ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»։