Search
Close this search box.

Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել

Սեպտեմբերի 21-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական է տվել:

ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:

Քվեարկությամբ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան: