Search
Close this search box.

Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել, կան տուժածներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 12:11-ին: Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի 35 DT 711 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Տ. Ա.):

Տ. Ա.-ը և դեպքի վայրում գտնվող քաղաքացի՝ 1985 թ. ծնված Ն. Գ.-ը ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»: