Search
Close this search box.

Լևոն Արոնյան. Լիովին պատրաստ չէի խաղին

«Մաքսիմի հետ 2-րդ պարտիայում փորձում էի զարմացնել ֆրանսիացուն, սակայն իմ ընկերը փորձում էր գուշակել քայլերս և հակագրոհ կազմակերպել։ Վաշյե-Լագրավը հրաշալի խաղ էր ցուցադրում։ Երեկվա ոչ-ոքի խաղալուց հետո ես այսօր խառնվել էի և լիովին պատրաստ չէի այօրվա խաղին։ Վերջին քայլերին իմ ֆիգուրները շատ լավ դիրքում էին, և ես ճիշտ պայքար էի տանում։ Մաքսիմն ամեն կերպ փորձում էր զարմացնել ինձ, խուճապի մատնել, սակայն իմ ճիշտ պայքարի շնորհիվ ոչ-ոքի ավարտվեց հանդիպումը։ Հուսով եմ վաղը ձեզ ավելի գեղեցիկ խաղ կցուցադրեմ»,- նշել է Լևոն Արոնյանը։