Search
Close this search box.

«Ժողովուրդ». Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ և կարող է մեկնել Լոնդոն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ, եւ նա, ըստ էության, ազատ է իր գործողություններում: Այս համատեքստում երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ եթե Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, եւ կկիրառվի խափանման միջոց:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարից ճշտել` Քոչարյանը մտադրություն ունի՞ երկրից մեկնելու. «Ոչ, Ռ. Քոչարյանն ինձ չի հայտնել դրա մասին: Ես տեղյակ չեմ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը:

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեղադրյալի աթոռին հայտնված Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի բացակայությունը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց. «Քոչարյանն ազատ է իր տեղաշարժի մեջ եւ կարող է ինչպես Երեւանից մեկնել Ստեփանակերտ, այնպես էլ մեկնել Լոնդոն»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: