Search
Close this search box.

ՖՈՏՈ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները միջազգային մրցույթում արժանացել են պատվավոր մրցանակների

Սույն թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 7-ը Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները մեկնեցին Իտալիա` մասնակցելու Ռիմինի-Ֆեստ 2018 միջազգային մրցույթին: Մրցույթի հեղինակավոր ժյուրիի կազմում էր Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նաիրա Վահանյանը: Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ դպրոցի սաները մրցույթում արժանացել են պատվավոր մրցանակների.

Grand Prix`
Արփինե Գևորգյան (դաշնամուր)
Առաջին մրցանակ`
Հայկ Մալախյանը (սաքսոֆոն),
Անժելա Ալբերտյանը (վոկալ),
Գևորգ Դանիելյանը (վոկալ),
Արփինե Գևորգյանը (վոկալ),
Գագիկ Միքայելյանը (դաշնամուր),
Համիկ Յոյչյանը (քսիլոֆոն)
Երկրորդ մրցանակ`
Գևորգ Դանիելյանը (սաքսոֆոն),
Համիկ Յոլչյանը (դաշնամուր):

Անժելա Ալբերտյանը և Արփինե Գևորգյանը “Առնո Բաբաջանյանի անվան հիշատակի հիմնադրամի Ոսկե ֆոնդի” անդամներ են: Մրցույթին մասնակցած և դափնեկրի կոչում ստացած Չուխաջյանի անվ. դպրոցի սաները նախորդ ուսումնական տարվա արգասաբեր ավարտից հետո` հնարավորություն են ստացել մրցութային օրերին զուգընթաց իրենց ամառային հանգիստն անցկացնել Ռիմինիում: