Search
Close this search box.

«Փաստ». Վերնիսաժում սպանության գործով հետախուզվողները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14–ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան: Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչև ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը:

Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: