Search
Close this search box.

Մեքսիկայում երկրաշարժից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի Մորելոս նահանգում տեղի է ունեցել 7.1 բալլ ուժգնությմաբ երկրաշարժ : Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոն հայտարարել է, որ ցնցումն ավելի ուժգին է եղել, քան 1985թ. հազարավոր մարդու կյանք խլած երկրաշարժը, իսկ երկրի ներքին գործերի նախարարը Մեխիկոյում արտակարգ իրավիճակ է հայտարարել։