Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քարդաշյան քույրերից փոքրը բաժանվել է սիրեցյալից

Ամերիկացի մոդել Քորթնի Քարդաշյանը բաժանվել է սիրեցյալից՝ 25-ամյա բռնցքամարտիկ Յունես Բենջիմայից, հաղորդում է «TMZ»-ը։

Քարդաշյանը և Բենջիման սիրեցյալներ էին 2016-ից։ Ներկայում նրանք «Instagram»-ում այլևս միմյանց հետևորդ չեն։ Բացի այդ, համացանցում հայտնվել է Բենջիմայի լուսանկարը, որտեղ հանգստանում է նախկին մատուցողուհի Ջորդան Օզունայի հետ։

Վերջինը նախկինում հանդիպել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի և ռեփեր «Tyga»-ի հետ։