Search
Close this search box.

Ո՞վ է հաստատել «Հայ մեծերը» պաստառների շարքը. Երևանի ավագանու անդամը դիմել է քաղաքապետին

Երեկ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Հայ մեծերը» պաստառների շարքում իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը ներառելն իր հետ չի համաձայնեցվել։ Գուցե անձամբ իրեն չեն տեղեկացրել, բայց Երևան քաղաքում ցանկացած պաստառ փակցնելիս քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է հավանություն տա։ Սեպտեմբերի 11-ին նամակով դիմել էի Տարոն Մարգարյանին՝ պարզելու շարքի հեղինակներին և վահանակներին հայտնվելու մեխանիզմները։ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունից հետո իմ նամակի պատասխանին ավելի մեծ հետաքրքրությամբ եմ սպասում։

11 սեպտեմբերի

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Երևան քաղաքում հայտնված «Հայ մեծերը» պաստառների շարքը, որոնց վրա պատկերված կերպարները ոչ միանշանակ քննարկումների տեղիք են տվել:

Փողոցների վերանվանման դեպքում, երբ խոսքը վերաբերում էր «Ելք» խմբակցության կարծիքով Մեծերի անուններով ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող կերպարների անուններով փողոցներն անվանակոչելուն, Դուք հանկարծ մատնանշեցիք, որ անհրաժեշտ է լսել հանրային կարծիքը: Նույնը պնդեցին Ձեր խմբակցության անդամները Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում անվանակոչման նախագծերը քննարկելիս:

Ելնելով Ձեր առաջարկած տրամաբանությունից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասերով խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե՝

1. Ինչպե՞ս է չափվել հանրային կարծիքը «Հայ մեծերը» շարքը քաղաքի ատսնյակ վահանակաների վրա փակցնելուց առաջ:
2. Ո՞ր նախագծի հիման վրա է որոշում կայացվել քաղաքում ունենալ նման շարք:
3. Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է առաջարկել սույն նախագիծը:
4. Ո՞ր ստորաբաժանումն է և ո՞վքեր են հաստատել նախագիծը:

Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: