Search
Close this search box.

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի:

Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ):

Հիշեցնենք` կիսաեզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կողմերը խաղաղ ելք էին կնքել 32-րդ քայլում: