Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Bonheur Retrouvé»-ի փարիզյան կանգառը, և հորդորն` ուղղված բոլորին

Բարեգործության դուռը բացելը դժվար է, բայց առավել դժվար է այն փակելը: Հենց այս մղումով 2002 թվականին էր, որ մեր հայրենակից Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում  բացվեց  «Bonheur Retrouvé» բարեգործական ասոցիացիան, որը տարիների ընթացքում իր կազմում համախմբեց մարդկանց,  ովքեր առավել նրբանկատորեն կարողացել և կարողանում են զգալ ուրիշի ցավը, տեր  կանգնել այլոց խնդիրներին` չճանաչելով ազգություն ու հեռավորություն: Այս տարիների ընթացքում  «Bonheur Retrouvé» -ն, որն հայերեն թարգմանությամբ նշանակում է վերգտած երջանկություն, ճեղքել է  աշխարհի բոլոր անկյունները, և Աֆրիկայից մինչև մայր հայրենիք շատ- շատերին  ստիպել` ուժ գտնել իրենց մեջ ու վերգտնել երբեմնի իրենց բաժին երջանկությունը:  Ասոցացիայի կանգառն այս տարի հենց Փարիզում է, խորհրդանշական մի քաղաքում, ուր ճիշտ 15 տարի առաջ  ծնունդ առավ  բարեգործական այս կազմակերպությունը:  Իր հոբելյանական գոծունեության շրջանակում ասոցացիան այս տարվա հոկտեմբերի 20-ին Փարիզի Ռոսսինի սրահում մեծ միջացառում է անցկացնելու`առանցքում ունենալով ծնողազուրկ երեխաներին:Եվս մեկ օր, որը կստիպի այդ փոքրիկներին հակադրվելու իրենց բաժին հասած որբության դառնությանը:

Հենց այդ փոքրիկներն են մեր այսօրվա ու վաղվա ապագան , և ուրեմն միասին,  ամեն մեկս մեր մեծ ու փոքր ներդրմամբ փորձենք լուսավոր դարձնել մեր այսօրն   վաղը`հորդոր որն ուղղում է ասոցացիան բոլորին.

«Հարգելի Տիկնայք և Պարոնայք, Փարիզի 9-րդ շրջանում գտնվող« «Bonheur Retrouvé»   ասոցիացիան սիրով Ձեզ տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ին տեղի կունենա ֆրանսիացի երեխաներին նվիրված միջոցառում: Սա  միջազգային ծրագիր է, մասնակցությամբ տարբեր երկրներից հրավիրված տաղանդաշատ երիտասարդների: Նրանք  9-15 տարեկան ծնողազուրկ երեխաներ են, ովքեր գալու են ֆրանսիացի երիտասարդ հանդիսատեսի հետ կիսելու իրենց փորձն ու մշակույթը:

Ընկերության և սիրո վրա հիմնված այս հրաշալի ծրագրի իրագործման շրջանակներում,  Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանը մեզ անվճար տրամադրել է Ռոսսինիի սրահը(La salle Rossini) : Այսօր մենք Ձեր ֆինանսական օգնության և աջակցության կարիքն ենք զգում: Նույնիսկ  փոքր ներդրումների պարագայում, մենք կարող ենք կյանքի կոչել ծնողազուրկ  երեխաների համար երազանք դարձած այս փոքրիկ շրջագայությունը: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ըմբռնման և աջակցության համար:

Մեզ օգնել ցանկացողները կարող հետևել մեր ինտերնետային կայքին                                          ( http://bonheurretrouve.fr/), ինչպես նաև կարող եք գտնել մեզ Ֆեյսբուքում և ՅուԹուբում:

Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում»: