Search
Close this search box.

«Ֆրանսերենի առաջին ուղեցույց» բջջային անվճար հավելված

Արտակ Հովսեփյանի հեղինակմամբ եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ iCAN ընկերության նախաձեռնությամբ եւ թողարկվել է «Ֆրանսերենի առաջին ուղեցույց» անվամբ  բջջային հավելված, որը հնարավորություն է տալիս կատարել առաջին, սակայն հաստատուն քայլ ֆրանսերեն լեզվի ուսուցման ճանապարհին։

Հոկտեմբերին կայանալու է Ֆրանկոֆոնիայի Երևանյան գագաթաժողովը, եւ այս հավելվածը կարող է օգտակար լինել բոլոր նրանց համար, ովքեր շփվելու են գագաթաժողովի մասնակիցների հետ։ Խոսքը վերաբերում է գործարարներին, պետական ծառայողներին, գիտության և մշակույթի աշխատողներին, լրագրողներին։ Գագաթաժողովը կարող է իրական հնարավորություններ ստեղծել մոտ 84 երկրների հետ քաղաքական, տնտեսակական, գիտական և մշակութային կապերի հաստատման առումով։

Այս պարզ, հասարակ, սակայն առանցքային և արդյունավետ հավելվածը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հիմնականում չափահաս տարիքում և առանց նախնական փորձի որոշել են ծանոթանալ և առաջին կարևոր քայլը կատարել ֆրանսերենի ուսուցման նպատակով։ Որպես օրինաչափություն այս կարգի մարդիկ չունեն բավարար ժամանակ կանոնավոր դասընթացներ անցնելու համար։ Մյուս կողմից, նրանք նախընտրում են առավել ինքնուրույնություն և սեփական ժամանակացույցի ազատ պլանավորում։

Հավելվածն անվճար է, առանց գովազդի և չի հետապնդում որևէ տնտեսական շահ: