Search
Close this search box.

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թիվ 89 խցի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան վիրավորներ

Օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` թիվ 89 խցում ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում հաշվառված, 30-ամյա Վահե Միքայելյանի և Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Սահակյանի միջև։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նույն խցի դատապարտյալ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հաշվառված, 27-ամյա Արման Կարապետյանի միջև։ Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը և Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։

Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։