Search
Close this search box.

Փաստաբանները ի նշան բողոքի հրաժարվեցին մասնակցել «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մինչ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի մեկնարկը, դատական կարգադրիչները կրկին պահանջել են, որպեսզի փաստաբանները բացեն իրենց պայուսակները: Պաշտպանները հրաժարվել են: Ավելին՝ պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Զաքարյանը, Հրանտ Գևորգյանը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը և Տիգրան Հայրապետյանն ի նշան բողոքի հայտարարել են գործադուլ` չմտնելով նիստերի դահլիճ:

Դատական հերթական նիստը սկսվել  է առանց պաշտպանների: Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծում և այս ամենի նպատակն ըստ պաշտպանի այն է, որպեսզի իրենք հեռացվեն վարույթից, իսկ գործին մասնակցի հանրային պաշտպանը: