Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել Սյուզան Սիմոնյանը

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը տեղեկանում է, որ այսօր առավոտյան բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին; «Այսօր առավոտյան «Հայ կանանց ճակատ»-ի համակարգող Սյուզան Սիմոնյանը փորձել է Ժիրայր Սեֆիլյանի նկարով պաստառ բացել փողոցում: Ոստիկաններն անմիջապես հարձակվել են, բռնի ուժով նրան նստեցրել ոստիկանական մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Ենթադրություններ կան, որ նա գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում: Այժմ այնտեղ է շտապում նրա փաստաբանը»,- ասված է հայտարարության մեջ: