Search
Close this search box.

Հարձակում Armlife.am-ի վրա

Armlife.am լրատվական կայքը շուրջ 25 օր է, ինչ հասանելի է հասարակությանը, սակայն սեպտեմբերի 19-ից, ժամը 15.28 րոպեից սկսած կայքը ենթարկվեց խակերային հարձակման: Եվ սա արդեն կայքի բնականոն աշխատանքը խափանելու 2-րդ դեպքն է:

Ժամեր շարունակ փորձ էր արվում կոտրել կայքը: Շուրջ 20 ժամ մենք եղել ենք անհասանելի: Այս պահից սկսած վերականգնվել է կայքի բնականոն աշխատանքը, և ավելի ուշ մենք կտեղեկացնենք, թե որ ուղղությունից է եղել հարձակումը:

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը և հավելում, որ նույն աշխատաոճով հետայսու շարունակելու ենք լինել մեր բազմահազար ընթերցողների հետ:

Armlife.am